Ռաիսին Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա
Իրանի նախագահ Իբրահիմ
Ռաիսին կայցելի Ռուսաստան, որտեղ նախատեսված
է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի
մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ռուս-իրանական բանակցություններ տեղի կունենան»,- ասել
է Պեսկովը։
Իրանական Tasnim գործակալությունը
ևս անդրադարձել է Իբրահիմ Ռաիսիի սպասվող այցին՝ նշելով, որ այն տեղի է ունենալու
ռուսական կողմի հրավերով։
Հրապարակված տեղեկատվության համաձայն, Իրանի և Ռուսաստանի
նախագահները քննարկելու են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադառնալու
են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների, քննարկելու են, մասնավորապես, Գազայի
հատվածում ստեղծված իրավիճակը։