
Թրամփն ավիաընկերություններին և օդաչուներին զգուշացրել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին
Բոլոր ավիաուղիներին, օդաչուներին թմրավաճառներին և մարդկանց առևտրով զբաղվողներին խնդրում եմ Վենեսուելայի և դրա շրջակայքի երկինքը համարել փակված։ Շնորհակալություն ուշադրության համար․ գրել է Թրամփը՝ սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին կրկին լարված են ԱՄՆ-ի և Վենեսուելայի հարաբերությունները։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը թիրախավորել էին ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերը։
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Վենեսուելա ռազմանավեր ուղարկելու նպատակը ոչ միայն թմրավաճառների դեմ պայքարն է, այլև երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկությունը։ ԱՄՆ-ն նրան լեգիտիմ ընտրված նախագահ չի համարում։


