24 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Լվովին, կան զոհեր

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Լվովին, կան զոհեր

Ռուսական հրթիռային հարձակման հետևանքով Լվովում վնասվել է բնակելի շենք, զոհվել է 4 քաղաքացի, ևս 9 քաղաքացի վիրավորվել է։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։

Նա տեղեկացրել է, որ քանդվել են շենքի երկու հարկերը։ 

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 7 հոգու, տարհանել 64-ին»,- շեշտել է ՆԳ նախարարը։

«Միջադեպին արձագանքել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝

խոստանալով «շոշափելի պատասխան տալ» Ռուսաստանին։