02 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմում հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ․ Հաջիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Պատերազմում հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ․ Հաջիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը Եվրամիության հետ կապի, էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության հարցերում ավելի սերտ համագործակցության վերաբերյալ։

EU Today-ի և լրագրողների փոքր խմբի հետ զրույցում նա Ադրբեջանի ներկայիս օրակարգը որակել է որպես Հարավային Կովկասում «պատերազմում հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ» անցում։

Հաջիևի ուղերձի հիմքում «Զանգեզուրի միջանցքն» է եղել, որը նա ուղղակիորեն կապել է ինչպես Ադրբեջանի հետհակամարտային ռազմավարության, այնպես էլ ԵՄ-ի կապերի զարգացման նպատակների հետ։ Հաջիևի խոսքով՝ այդ երթուղին «կունենա փոխակերպող ազդեցություն Եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա», և որ Ադրբեջանն «այս գործընթացում կարևոր դեր է խաղալու»։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ Հաջիևը նշել է, որ Բաքուն «կցանկանար նաև տեսնել Եվրամիությանն այս նոր տրանսպորտային կազմի մաս», այդ թվում՝ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» նախաձեռնության շրջանակում։

Նա «միջանցքը» ներկայացրել է որպես գործնական բաղադրիչ՝ կոչելով այն Ադրբեջանի «խաղաղության հաղթանակի ռազմավարություն»։

«Պատերազմն ավարտվել է Ադրբեջանի համար, և հակամարտությունն ավարտվել է։ Մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը տեղում և այն դարձնենք երկարատև»,- նշել է նա։

Հաջիևի խոսքով՝ խաղաղությունը «չպետք է լինի միայն պատերազմի բացակայության նման», այլ պետք է բերի «բարգավաճում և զարգացում» և կառուցի փոխկախվածություն հարևանների միջև։ Այդ համատեքստում նա առաջարկել է, որ Հայաստանը կարող է «փակուղուց» վերածվել տարանցիկ երկրի, քանի որ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապերն ընդլայնվում են։

 

Ռազմագերիներ