15 Դեկ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս պահին ծառայությունս դադարեցնելու կարիք չեմ տեսնում․ Արշակ սրբազան

Այս պահին ծառայությունս դադարեցնելու կարիք չեմ տեսնում․ Արշակ սրբազան

Եթե ես խնդրեի դադարեցնել իմ պաշտոնավարումը, ջուր կլցնեի իշխանության ջրաղացին։ Եթե ես շարունակեի իմ ծառայությունը՝ չանդրադառնալով այս հարցին, արհամարհանք կլիներ հանրային հնչեղություն ստացած հարցին. անդրադառնալով իր շուրջ ստեղծված վիճակին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ սրբազանը՝ նշելով, որ այն քննելու հանձնաժողով ստեղծելու առաջարկն ինքն է արել։

«Հանձնաժողովի անդամ եպիսկոպոսներն իբրև խափանման միջոց պահանջել էին կասեցնել իմ ծառայությունը, որ նրանց գործունեությանը չխոչընդոտեմ, բայց այն չի սահմանափակում իմ շփումները եպիսկոպոսների հետ։ Այսինքն՝ եթե ես նպատակ ունենայի ազդելու նրանց վրա, կարող էի ազդել նաև ծառայությունս կասեցնելու դեպքում»,- ասաց Արշակ սրբազանը։

Ըստ նրա՝ խափանման միջոցը կիրառվում է նրա համար, որ անձը նորից չկրկնի հանցանք։

«Ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու, կենակցելու համար, ինչն այդպես չէ, բայց եթե նրանք իմ ծառայությունը կասեցնում են, ոչ թե բացառում են հանցանքի կրկնությունը, այլ լայն հնարավորություն են տալիս»,- ասաց սրբազանը։

Նա, ամփոփելով իր պաշտոնավարումը դադարեցնելու թեման, ասաց, որ այս պահին ծառայությունը դադարեցնելու կարիք չի տեսնում։

Հարցին, թե ինչո՞ւ է հենց ինքը թիրախում, ասաց. «Չեն թիրախավորելու այն մտավորականներին, գործիչներին, որոնք դուր են գալիս իրենց։ Իշխանությունը թիրախավորում է բոլոր նրանց, ովքեր դեմ են խոսում իրենց»։

 

Ռազմագերիներ