
ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը
ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակումը. նշվում է կառույցի հայտարարությունում։
Ինչպես նշվում է, բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումից հետո։
ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել էր ավարտել այդ կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը:


