
Հայտնաբերվել են ԱՄԷ-ում առևանգված ու սպանված «կրիպտոխարդախ» Ռոման Նովակի և նրա կնոջ մարմինները
Հայտնաբերվել են ԱՄԷ-ում առևանգված ու սպանված կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակի և նրա կնոջ մարմինները։ Նրանց մարմինները հայտնաբերվել են անապատում․ գրում է RT-ն՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով։
Ավելի վաղ սպանության համար կասկածվող երեք անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգ։ Դատարանը նրանց նախնական կալանք է նշանակել մինչև դեկտեմբերի 28-ը։ Հանցագործության հիմնական վարկածը կրիպտոարժույթ շորթելու փորձն է։
Նովակը խաբեությամբ միլիոնավոր մարդկանցից գումարներ է կորզել, դատապարտվել է խարդախության համար և իրեն անվանում էր Պավել Դուրովի ընկերը։


