02 Դեկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չի կարելի ներում շնորհել Պուտինին Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների համար․ եվրահանձնակատար

Չի կարելի ներում շնորհել Պուտինին Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների համար․ եվրահանձնակատար

Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղության համաձայնագրում Ռուսաստանի «մաքրման» ցանկացած քայլ կլինի «ահռելի չափերի պատմական սխալ»․ POLITICO-ի հետ զրույցում նշել է ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատարը:

Մայքլ ՄաքԳրաթի խոսքով՝ Ուկրաինայում խաղաղություն ապահովելու Թրամփի ձգտումը չպետք է ազատի Պուտինին ռուսական ուժերի կատարած ռազմական հանցագործությունների պատասխանատվությունից։

POLITICO-ի հետ զրույցում արդարադատության և ժողովրդավարության հարցերով եվրահանձնակատարը նշել է, որ բանակցողները պետք է ապահովեն, որ հրադադարի ջանքերը չհանգեցնեն Ռուսաստանի՝ հետապնդումից խուսափելուն։

Պաշտոնյայի մեկնաբանություններն արտացոլում են եվրոպական մայրաքաղաքներում լայնորեն տարածված մտահոգությունները, որ ամերիկյան համաձայնագրի նախնական նախագիծը ներառում էր «պատերազմի ընթացքում կատարված գործողությունների համար լիակատար համաներման» խոստում՝ Ռուսաստանը համաշխարհային տնտեսությանը վերաինտեգրելու ծրագրերի հետ մեկտեղ:

«Ես չեմ կարծում, որ պատմությունը բարեհաճորեն կդատի Ուկրաինայում ռուսական հանցագործությունների համար պատիժը ջնջելու ցանկացած ջանք։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն այդ հանցագործությունների համար, և սա կլինի Եվրամիության մոտեցումն այս բոլոր քննարկումներում», – նշել է ՄաքԳրաթը:

«Եթե մենք դա անենք՝ թույլ տալով անպատժելիություն այդ հանցագործությունների համար, մենք կցանենք ագրեսիայի հաջորդ փուլի և հաջորդ ներխուժման սերմերը», – հավելել է նա՝ նշելով, որ միլիոնավոր կյանքեր են խլվել կամ ոչնչացվել, և մարդիկ բռնի կերպով տեղահանվել են, և «մենք ունենք բավարար ապացույցներ»։

 

 

 

Ռազմագերիներ