02 Դեկ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վանի 7-րդ դարի եկեղեցին՝ Վարագավանքը, ոչնչացման եզրին է

Վանի 7-րդ դարի եկեղեցին՝ Վարագավանքը, ոչնչացման եզրին է

Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել է, միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է․ գրում է Ermenihaber.am-ը։

Պատմական վանքը, որը մինչև օրս համապարփակ վերականգնման չի ենթարկվել, տարիների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել գանձ որոնողների կողմից և լրջորեն վնասվել է 2011 թվականի Վանի երկրաշարժի ժամանակ։

Փլուզված եկեղեցին արդեն 40 տարի է, ինչ գտնվում է տեղացի Մեհմեթ Չոբանի հոգածության ներքո։ Վարագավանքի հարևանությամբ կա նաև մզկիթ, որի կրոնական առաջնորդը 1950-ականներին եղել է Մեհմեթի հայրը ու նա նշել է, որ կաևոր է, որպեսզի հայկական այդ պատմական կառույցը պահպանվի։ Նա նշել է, որ ժամանակին այդ վանքը ծառայել է որպես գոմ և իր հոր նախազգուշացումների շնորհիվ է, որ այն չի շարունակել մնալ որպես ախոռ։

«Հայրս կամեցել է, որ այս վայրը պահպանվի։ Ես այստեղ եմ 35-40 տարի, և նրա հիշատակի համար չեմ կարող լքել այն»,- նշել է նա։

Տեղացին նշել է, որ վանքը պահպանում է ամբողջությամբ սեփական միջոցներով։ Ըստ նրա՝ գմբեթներից երեքը փլուզվել են ու ինքն  այն ծածկել եմ փայտով և թիթեղով։ Ձմռանը, որբ  ձյուն է տեղում, ինքն է այն մաքրում ու վանքի տարածքը  մետաղական ցանցով պատում։

«Անցյալ տարի ես այն ամբողջությամբ ծածկել եմ բրեզենտով, բայց քամին այն պատառոտել է։ Ես ամեն տարի գումար եմ ծախսում իմ սեփական գրպանից»։ – նշել է նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Ռազմագերիներ