02 Դեկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը ՀՀ-ին կտրամադիր աջակցություն՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Euronews

ԵՄ-ը ՀՀ-ին կտրամադիր աջակցություն՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Euronews

Օրերս կայացած Տաշքենդի ներդրողների ֆորումում պաշտոնյաները մանրամասն ներկայացրել են երկաթուղային, նավահանգստային և թվային նոր արդիականացումներն՝ ընդգծելով, որ համակարգված բարեփոխումների և ներդաշնակեցված սահմանային համակարգերի կարևորությունը․ գրել է Euronews-ը։

Ինչպես նշվել է, նախատեսվում է ենթակառուցվածքային պարտավորությունների նոր փաթեթ՝ արագացնելու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացումը, որը Եվրոպան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ կապող երթուղին է։

Միջանցքը դարձել է Արևելք-Արևմուտք ավանդական առևտրային կապերի ամենաարագ զարգացող այլընտրանքներից մեկը և դիտվում է որպես խոցելի կամ քաղաքականապես սահմանափակված երթուղիների ազդեցությունը նվազեցնելու միջոց։

Ֆորումի շրջանակներում ԵՄ պաշտոնյաները նշել են, որ Միջին միջանցքի կենսունակությունը կախված է նաև Ադրբեջանի և Վրաստանի դերից։ Երկու երկրներն էլ վերահսկում են Սև ծով տանող ծովային և ցամաքային կապերը, և երկուսն էլ ընդլայնում են բեռնափոխադրման հարմարությունները, երկաթուղային գծերը և մաքսային հզորությունները։

Եվրոպացի պաշտոնյաները նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը որպես գործոն, որը կարող է բացել նոր երկաթուղային գծեր առաջիկա տասնամյակում՝ ապահովելով ավելի մեծ ճկունություն և նվազեցնելով գերբեռնվածությունն ամենածանրաբեռնված հատվածներում:

Տաշքենդում հաստատվել են նաև ԵՄ-ի կողմից աջակցվող նոր նախաձեռնությունները:

Դրանց թվում են մաքսային արդյունավետության և լոգիստիկայի ներդաշնակեցման 15 միլիոն եվրոյի ծրագիրը, Համաշխարհային բանկի հետ 10 միլիոն եվրոյի գործընկերությունը՝ իրագործելիության և շրջակա միջավայրի ուսումնասիրությունների համար, Վերակառուցման և զարգացման բանկի հետ 5 միլիոն եվրոյի նախաձեռնությունը, ինչպես նաև Ակտաուի նավահանգստի և հիմնական ճանապարհային միջանցքների արդիականացման ֆինանսավորումը:

Հաստատվել է նաև աջակցությունը Կովկասյան փոխանցման ցանցի համար, որը կամրապնդի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և կընդլայնի տարածաշրջանային էլեկտրաէներգիայի առևտուրը:

 

Ռազմագերիներ