
Այսօր հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին․ Կայա Կալլասը՝ Արարատ Միրզոյանին
Բրյուսելում այսօր ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթն են ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում։ 2025 թվականը շատ կարևոր տարի էր Ձեր երկրի համար` ավարտվեց Հայաստան-Ադրբեջան տարիներ տևած կոնֆլիկտը, և ԵՄ-ն ամեն ինչ կանի Ձեզ այս հարցում աջակցելու համար։ Այսօր հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին»,– ասաց Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։
«Դուք մարտահրավերների առաջ միայնակ չեք կանգնած, մենք պատրաստ ենք Ձեզ աջակցել»,- հավելեց նա։


