03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի՛ սպառնացեք մեզ, թե չէ կարթնացնեք յագուարին․ Կոլումբիայի նախագահը՝ Թրամփին

Մի՛ սպառնացեք մեզ, թե չէ կարթնացնեք յագուարին․ Կոլումբիայի նախագահը՝ Թրամփին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Կոլումբիայում ցամաքային թիրախների վրա ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհամարվի պատերազմի հայտարարում։ Հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հարավային Ամերիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատրվակով հնարավոր ռազմական գործողությունների մասին սպառնալիքների ֆոնին․ գրում է life.ru-ն։

«Մեր ինքնիշխանության վրա հարձակումը կնշանակի պատերազմի հայտարարում։ Մի՛ ոչնչացրեք երկդարյա դիվանագիտական ​​հարաբերությունները», – գրել է Պետրոն X սոցիալական ցանցում՝ դիմելով Թրամփին։

Նախագահի խոսքով՝ Կոլումբիան անում է ամեն ինչ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար։

«Առանց մեկ հրթիռ արձակելու՝ ես իմ պաշտոնավարման ընթացքում ոչնչացրել եմ 18,400 լաբորատորիա։ Եկեք ինձ հետ, ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես են դրանք ոչնչացվում յուրաքանչյուր 40 րոպեն մեկ։ Բայց մի՛ սպառնացեք մեր ինքնիշխանությանը, որովհետև դուք կարթնացնեք յագուարին», – զգուշացրել է նա։

Ռազմագերիներ