
ԱՄՆ-ն կգնա սխալ ուղղությամբ, եթե շարունակի աղբ բերել երկիր․ Թրամփը՝ ներգաղթյալների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում՝ ԱՄՆ-ում սոմալեցի ներգաղթյալներ լինեն՝ ասելով, որ նրանք պետք է «վերադառնան այնտեղ, որտեղից եկել են»․ գրում է BBC-ն։
«Ես չեմ ուզում՝ նրանք մեր երկրում ապրեն․ անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Մարդիկ կարող են ասել. «Օ՜, դա քաղաքականապես կոռեկտ չէ»։ Ինձ համար միևնույն է։ Ես չեմ ուզում, որ նրանք մեր երկրում ապրեն», – կառավարության նիստի ժամանակ ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «կգնա սխալ ուղղությամբ, եթե շարունակի աղբ բերել երկիր»։
Նրա նսեմացնող մեկնաբանությունները հնչել են այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ ներգաղթի հարցերով զբաղվող կառույցները պլանավորում են գործողություն իրականացրել Մինեսոտայի սոմալիների համայնքում։
Նշենք, որ Թրամփի վարչակազմը երեքշաբթի հայտարարել է, որ դադարեցրել է 19 ոչ եվրոպական երկրներից ստացված բոլոր ներգաղթային դիմումների, այդ թվում՝ «կանաչ քարտի» (green card) և ԱՄՆ քաղաքացիության դիմումների մշակումը՝ հղում անելով ազգային և հասարակական անվտանգության վերաբերյալ մտահոգություններին։


