03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Nike-ը մի շարք փոփոխություններ է իրականացրել ղեկավար կազմում՝ փորձելով դիմակայել մրցակցությանը

Nike-ը մի շարք փոփոխություններ է իրականացրել ղեկավար կազմում՝ փորձելով դիմակայել մրցակցությանը

Երեքշաբթի Nike-ը հայտարարել է ղեկավարության կազմում մի շարք փոփոխությունների մասին․ գրում է The Oregonian-ը։

Փոփոխությունների թվում է Վենկատեշ Ալագիրիսամիի նշանակումը գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնում․ պաշտոն, որը Nike-ում գոյություն չունի 2023 թվականից ի վեր: Ղեկավար օղակից երկու այլ աշխատակիցներ՝ Քրեյգ Ուիլյամսը և Մուգ Դոգանը, կլքեն ընկերությունը:

Նշվում է, որ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էլիոթ Հիլն անցյալ տարի աշխատանքն սկսելուց ի վեր՝ աշխատել է Nike-ի մշակույթը վերակենդանացնելու և սպորտին ուշադրությունը վերադարձնելու ուղղությամբ: Նա նաև բազմիցս խոսել է ավելի արագ տեմպերով շարժվելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ Nike-ն անկման մեջ է և բախվում է մրցակցային միջավայրի, որն է՛լ ավելի է ուժեղացել վերջին տարիներին:

Ռազմագերիներ