
«Զայրույթի խայծը» տարվա բառ է ճանաչվել․ ի՞նչ է այն և ինչո՞ւ այն «կուլ չտալ»
Օքսֆորդի համալսարանը «Rage bait»-ը՝ «զայրույթի խայծը», տարվա բառ է ճանաչել։
Նշվում է, որ «զայրույթի խայծը» զայրույթ կամ վրդովմունք առաջացնելու համար նախատեսված բովանդակության հոմանիշն է։ Այն սահմանվում է որպես առցանց բովանդակություն, որը միտումնավոր մշակված է զայրույթ, վրդովմունք կամ ուժեղ բացասական հույզեր առաջացնելու համար՝ օգտատիրոջ ներգրավվածությունը մեծացնելու նպատակով։
Օքսֆորդի լեզուների կենտրոնի նախագահ Կասպեր Գրատվոլն ասել է, որ այդ բառի գոյությունն արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան են մարդիկ գիտակցում իրենց առցանց ուշադրությունը գրավելու համար օգտագործվող «մանիպուլյացիոն մարտավարությունը»։


