01 Փտր
2025
-3.4° c ԵՐԵՎԱՆ
-0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կորսված երազանքներից մինչև վերանորոգվող տուն

Կորսված երազանքներից մինչև վերանորոգվող տուն

Այսօր միակ ունեցածս՝ շնորհակալությունն է բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում են մեզ. հայրենիքի մի մասը, տունը, աշխատանքը կորցրած Շողերն է ասում։

11 հոգով 2 սենյականոց տանն են ապրում այսօր։ Արցախից դուրս են եկել սեմտեմբերի 25-ին, 15 ժամ Ստեփանակերտում՝ տնից ընդամենը 25 րոպե հեռավորության վրա սպասել ու անժամկետ դուրս եկել տնից։

Ավտոմեքենան փոքր էր, անգամ հայրը չէր տեղավորվում ու հարևանի ավտոմեքենայով դուրս եկավ։ Ամենքը գրկում հանում էր այդ պահին ամենաթանկը երևացող իրը։ Գոյատաևման ծանր ճանապարհ՝ պատերազմ, շրջափակում, նորից պատերազմ ու բռնագաղթ տեսած մեր հայրենակիցները այսօր ևս գոյապայքարում են։ Չգիտեն՝ կարոտին դիմանան, տուն, աշխատանք գտնեն, թե երբեմնի երջանիկ օրերից լուսանկարներ թերթելով՝ սպիտակ էջում սկսեն՝ կոտրված սրտից մինչև վերանորոգվող տուն։ Մանրամասները՝ տեսանյութում: