03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալի որդու արարքը հիմք չէ նրան պաշտոնանկ անելու համար. Սրբուհի Գալյանը՝ Զորական գյուղի միջադեպի մասին

«Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալի որդու արարքը հիմք չէ նրան պաշտոնանկ անելու համար. Սրբուհի Գալյանը՝ Զորական գյուղի միջադեպի մասին

Տեղեկություններ չկան այն մասին, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը, որի որդին ներգրավված է եղել Նոյեմբերյանի պետական քոլեջի սանի աղմկահարույց ծեծի գործում, միջամտել է քննությանը, ազդել քննության վրա կամ փորձել է բարելավել որդու պայմանները քրեակատարողական հիմնարկում, ուստի մենք չենք քննարկում նրա լիազորությունները կասեցնելու հարցը․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Զորական գյուղի միջադեպին։

Նախարարը նաև հիշեցրեց, որ Հայաստանում չի գործում կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը։

«Լիազորությունների դադարեցման համար սահմանված կոնկրետ հիմքեր կան։ Քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որոնք նաև չկան, քանի որ իրականացվել են ստուգումներ, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ-որ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է ինչ-որ պայմաններ ստեղծել, որ որդին ավելի լավ պայմաններում կրի խափանման միջոցը, մենք չենք կարող դիտարկել պաշտոնավարման դադարեցման հարցը։ Եթե լինեն տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն, մենք այդ լիազորությունների դադարեցման հարցը կքննարկենք։ Եթե դեպքից անմիջապես հետո մենք դադարեցնեինք լիազորությունները, ապա մեզ կմեղադրեին հաշվեհարդար տեսնելու համար»,- ասաց Գալյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե տեղեկություններ կան, որ տուժողն անօգնական է, և հիմա փորձում են ճնշում գործադրել, որ բողոք չլինի, Սրբուհի Գալյանը հորդորեց մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություններ չտարածել։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Զորական գյուղում 5 աշակերտ ծեծել էին Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող մի տղայի։ Ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։

Ռազմագերիներ