03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանն աղճատել է բանակցային ամբողջ գործընթացը․ Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանն աղճատել է բանակցային ամբողջ գործընթացը․ Արթուր Խաչատրյան

Բանակցային փաստաթղթերի ցանկում հայտնվել է թղթի կտոր, որը չես կարող կոչել փաստաթուղթ։ Ի՞նչ է նշանակում սեփական թերթի հրապարակմանը հղում անել և ասել՝ փաստաթուղթ․ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Կառավարության հրապարակած Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին։

Ըստ նրա՝ փաստաթղթերի էական մի հատված չկա՝ նորացված մադրիդյան սկզբունքների, իրանական առաջարկի, Մինսկի խորհրդաժողովի առաջարկների և այլն։

Ընդդիմադիր պատգամավորը ողջամիտ չի համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ կառավարությունը չունի Քի Ուեսթի բանակցային փաթեթը։ Նա կարծում է, որ եթե անգամ պաշտոնից հեռանալիս ինչ-որ մի նախարար այն պատռել և դեն է նետել, ինչը անտրամաբանական է, ապա 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը կարող էր այն ստանալ՝ դիմելով համանախագահող կողմերից որևէ մեկին։

«Ենթադրում եմ կա՛մ չեն դիմել, կա՛մ դիմել են, ստացել են և չեն հրապարակում։ Ակնհայտ է, որ դա այն չէ, ինչը որ իրենք շեփորահարում են»,- ասաց նա։

Խաչատրյանը պնդեց՝ Մեղրին եղել է, կա և կմնա ՀՀ տարածքում, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնվել Ադրբեջանի՝ փոխանակման այդ առաջարկին։ Եվ որ ավելի կարևոր է, ըստ նրա, այդ թեման չի դարձել պաշտոնական փաստաթուղթ։

Նրա խոսքով՝ երբ Փաշինյանն ասում էր, որ Արցախը կորցրել էր Հայաստանի կազմում լինելու տեսական և գործնական հնարավորությունները, բանակցային փաթեթը ցույց տվեց, որ այդպես չէ։

Ռազմագերիներ