03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միայն ստատուս գրելու համար «Ալֆա» ջոկատ ուղարկելը վնասում է այդ կառույցի հեղինակությունը․ Աննա Գրիգորյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին

Միայն ստատուս գրելու համար «Ալֆա» ջոկատ ուղարկելը վնասում է այդ կառույցի հեղինակությունը․ Աննա Գրիգորյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին

Վերջերս տարբեր քրեական գործերի շրջանակում տեսնում ենք դեպքեր, երբ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումներն իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք չպետք է տվյալ ստորաբաժանումն իրականացներ, օրինակ՝ իրավաբան Կոչուբաևին պառկեցնում են գետնին ու բերման ենթարկում։ Այդ ո՞ր օրենքի լիազորությունների շրջանակում է, որ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումը նման գործառույթներ է իրականացնում․ ԱԺ-ում «Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«ԱԱԾ-ն իր իրավասության սահմաններում ապահովում է անձի, հասարակության, պետության անվտանգությունը, և իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով»,- պատասխանեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

«Քանի որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր դարձել է մահակ քաղաքական հակառակորդների նկատմամբ, բնականաբար, չէիք կարող արձագանքել իմ այն հարցին, թե ինչու է «Ալֆա» ջոկատը գնում ստատուս գրողների հետևից»,- ասաց Աննա Գրիգորյանը։

«ԱԱԾ-ի պատիվը, հեղինակությունը չի կարելի այդքան իջեցնել, որ ստատուսի համար «Ալֆա» ջոկատ ուղարկես որևէ տեղ։ Հակաահաբեկչական գործողություն չէիք իրականացնում, պետական անվտանգության սպառնալիք չէիք չեզոքացնում»,- հավելեց նա։

Ռազմագերիներ