03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը ոչ միայն ինքն իրեն, այլև պետությունն է դրել Ալիևի գրպանում․ Տաթև Հայրապետյան

Փաշինյանը ոչ միայն ինքն իրեն, այլև պետությունն է դրել Ալիևի գրպանում․ Տաթև Հայրապետյան

«․․․սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թվականին, հիմա գնում է հարցը, թե Հայաստանն ում գրպանում պետք է լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքբերում՝ ՀՀ-ն ոչ մեկի գրպանում չէ․․․»,- Փաշինյան։

Սա ասում է մի մարդ, ով այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրից պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի ուղիղ պահանջով․ գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։

«․․․Նա ոչ միայն ինքն է իրեն դրել Ալիևի գրպանում, այլ մի ամբողջ պետություն է այդ վիճակում դրել։ Սա է Արցախի հարցում իր «լրջագույն պատմական ձեռքբերումը։

Ցավոք, «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունն ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերն ամենօրյա մակարդակով ավելի արդիական են դառնում այս դեպքում»,- գրել է Հայրապետյանը։

Ռազմագերիներ