30 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն և վճռականություն ցուցաբերեն՝ «ճեղքելով խավարն ու մառախուղը»․ Սի Ծինփին

Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն և վճռականություն ցուցաբերեն՝ «ճեղքելով խավարն ու մառախուղը»․ Սի Ծինփին

Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն ցուցաբերեն խոշոր փոփոխությունների պայմաններում, քանի որ աշխարհը կանգնած է խաչմերուկին։

Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Պեկինում կայացած հանդիպմանը։

«Աշխարհն այժմ ապրում է մեկ դարում չտեսնված զանգվածային փոփոխություններ, և դրանք արագորեն ծավալվում են։ Մարդկությունը կրկին կանգնած է խաչմերուկին՝ որոշելով իր հաջորդ ուղին։ Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն և վճռականություն ցուցաբերեն, բարձր պահեն բազմաբևեռության դրոշը, ճեղքեն խավարն ու մառախուղը և վճռականորեն կանգնեն պատմության ճիշտ կողմում», – ասել է Չինաստանի առաջնորդը։

Նա հավելել է, որ Չինաստանն ու Ֆրանսիան, առաջնորդվելով իրենց ժողովուրդների հիմնարար և միջազգային հանրության երկարաժամկետ շահերով, միշտ հաղթահարել են տարբեր խոչընդոտներ և զբաղվել հավասար երկխոսությամբ՝ ավելի կայուն և հաջողակ համապարփակ ռազմավարական գործընկերություն ապահովելու համար։ Ինչպես նշել է Սի Ծինփինը, երկու կողմերն էլ աշխատում են ներդրում ունենալ բազմաբևեռ աշխարհի և ներառական ու փոխշահավետ տնտեսական գլոբալացման խթանման գործում։

Ռազմագերիներ