
Կանադայում փնտրում են վիճակախաղով գրեթե 29 միլիոն դոլար շահած անձին
Կանադայում անհայտ անձը վիճակախաղով շահել է 40 միլիոն կանադական դոլար (մոտավորապես 28.6 միլիոն ԱՄՆ դոլար), սակայն այդպես էլ չի ներկայացել շահումը ստանալու․ գրում է INsauga-ն։
Հոկտեմբերին Օնտարիոյի անհայտ բնակիչը գնել է վիճակախաղի տոմս։ Երբ հոկտեմբերի 28-ին վիճակահանություն է տեղի ունեցել, պարզվել է, որ նա կռահել է բոլոր յոթ թվերը և իրավունք ունի շահելու գլխավոր մրցանակը։
Այդ ժամանակվանից անցել է մեկ ամսից ավելի, բայց ոչ ոք չի ներկայացել շահումը ստանալու։ Հայտնի է, որ հաղթողը տոմսը գնել է Օնտարիոյի հարավային Գրեյ շրջանում։ Նրա մասին այլ տեղեկություններ չկան։
Հաղթողը մեկ տարուց էլ պակաս ժամանակ ունի իր գումարը պահանջելու համար։


