30 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես զանգ ստացա և խոսեցի Թրամփի հետ․ Վենեսուելայի առաջնորդը ողջունել է Վաշինգտոնի հետ դիվանագիտական երկխոսությունը

Ես զանգ ստացա և խոսեցի Թրամփի հետ․ Վենեսուելայի առաջնորդը ողջունել է Վաշինգտոնի հետ դիվանագիտական երկխոսությունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։

Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում Մադուրոն ասել է, որ զրույցը հարգալից և բարեկամական է եղել։

«Ես զանգ ստացա և խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կարող եմ ասել, որ զրույցը հարգալից էր, նույնիսկ՝ բարեկամական»,- նշել է Մադուրոն։

Նա հավելել է, որ զրույցը կնպաստի երկրների միջև հարգալից երկխոսության մեկնարկին։

Վենեսուելայի առաջնորդը նաև նշել է, որ իր երկիրը ձգտում է խաղաղության, և ողջունել է Վաշինգտոնի հետ դիվանագիտական երկխոսությունը։

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ սենատորների մի խումբ ներկայացրել է բանաձև, որով պահանջվում է, որ Թրամփի վարչակազմը զերծ մնա Վենեսուելայի դեմ ռազմական ուժ կիրառելուց՝ առանց Կոնգրեսի թույլտվության։

Ռազմագերիներ