
ԶՈւ համալրումը սկսվելու է 2026թ. հունվարի 7-ից
ԶՈւ համալրումը սկսվելու է 2026թ. հունվարի 7-ից․ այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026թ. հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինվորների վրա։
Արդյոք արդա՞ր է նոր որոշումն արդեն ծառայության մեջ գտնվողների հանդեպ՝ հարցին Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա, այն գուցե որոշակի անարդարություն պարունակեր, եթե օրենքն ընդունեինք հունիսի 1-ին»,- ասաց նա։


