
Բանակը դիրքապահից անցնում է իրական՝ պաշտպանական բանակի, մենք այդ ճանապարհին ենք․ Անդրանիկ Քոչարյան
Բանակը դիրքապահից անցնում է իրական՝ պաշտպանական բանակի, մենք այդ ճանապարհին ենք․ այսօր ԱԺ-ում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Սա կարևորագույն քայլ է»,- ասաց նա։
«Մեր առջև դրված է ապագայում ունենալ պրոֆեսիոնալ բանակ, և այդ բանակի ստեղծման համար շատ կարևոր է նաև զորակոչային բաղադրիչը, որովհետև շատ երկրներ, որոնք ունեն պրոֆեսիոնալ բանակ, բայց հրաժարվել էին զորակոչային այդ հնարավորությունից, իրենք այդ ռեսուրսը կորցնելով, այնուամենայնիվ, հիմա եկել են այն մտքին, որ պետք է որոշակի մասնակի զորակոչ ունենալ»,- ասաց նա։


