
Ռուսաստանն ամեն դեպքում կազատագրի Դոնբասն ու Նովոռոսիան՝ ռազմական կամ այլ ճանապարհով․ Պուտինի հարցազրույցը՝ կետերով
ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր․ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան այցի ժամանակ India Today-ին տված հարցազրույցում։
Պուտինի հարցազրույցի ուշագրավ հատվածները՝ կետերով․
- Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ի խաղաղության առաջարկների որոշ կետերի հետ, բայց դա բարդ խնդիր է։
- ԱՄՆ-ն առաջարկել է իր խաղաղության ծրագրի 28 կետերը բաժանել «չորս փաթեթի» և քննարկել դրանք այդ ձևաչափով։
- Ռուսաստանն ամեն դեպքում՝ ռազմական կամ այլ ճանապարհով, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան։
- Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային դուրս բերել զորքերը Դոնբասից և չսկսել ռազմական գործողություններ, սակայն Կիևը նախընտրում է պատերազմել։
- Ռուսաստանը չի ցանկանում վերադառնալ G8, ինչը նախատեսում է Թրամփի ծրագիրը։


