30 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին դեռ այն ժամանակ պետք է համաձայնության գար․ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության պայմանները վատթարացել են

Զելենսկին դեռ այն ժամանակ պետք է համաձայնության գար․ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության պայմանները վատթարացել են

Ուկրաինան պետք է խաղաղության համաձայնության գար դեռևս 2025 թվականի փետրվարին, երբ ինձ հետ հանդիպեց Վլադիմիր Զելենսկին․  հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ մեկնաբանելով կարգավորման գործընթացը։

«Գիտեք, երբ ես այս գրասենյակում էի, խոսեցի խաղաքարտերի բացակայության մասին։ Ես [Զելենսկիին] ասացի, որ դուք խաղաքարտեր չունեք։ Այ հենց այդ ժամանակ էլ պետք է համաձայնության գային։ Դա շատ ավելի լավ ժամանակ էր կարգավորման համար»,- ասել է նա։

Փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Զելենսկին և Թրամփը վիճաբանել էին։ Ամերիկացի առաջնորդը սպառնացել էր, որ եթե Ուկրաինան չհամաձայնվի հակամարտության կարգավորման գործարքի, ԱՄՆ-ն ամբողջությամբ կդադարեցնի Կիևին տրամադրվող օգնությունը։

Ռազմագերիներ