
ՊՆ զինվորական հոսպիտալի բժիշկ է կալանավորվել․ Հակակոռուպցիոն կոմիտեն ABC Media-ին մանրամասներ է հայտնել
Կալանավորվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ևս 5 անձ ձերբակալվել են․ ABC Media-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հիվանդության սիմուլիացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ։ Նրանց թվում է կաշառք ստացած՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։


