Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում։ Այս մասին Twitter-ի իր բլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասին խոսելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների իր ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ ԼՂ-ի դեմ «Վրեժ 3» նոր գործողության մասին պետական հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83%-ը ասել են` «այո»», -գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։