14 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանն անտեսել է էթիկայի նորմերը՝ հրապարակելով ՄԽ աշխատանքային նյութերը և երկրների ղեկավարների նամակագրությունը․ Զախարովա

Երևանն անտեսել է էթիկայի նորմերը՝ հրապարակելով ՄԽ աշխատանքային նյութերը և երկրների ղեկավարների նամակագրությունը․ Զախարովա

Երևանն անտեսել է էթիկայի նորմերը՝ առանց հետաքրքրված կողմերի համաձայնության հրապարակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը և պետությունների ղեկավարների նամակագրությունը․ այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բոլոր հրապարակված նյութերը քանդում են այն թեզերը, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ տանել», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ՌԴ-ի մասնակցությամբ ընդունված բոլոր փաստաթղթերը վկայում են, որ երկիրը հետևողական ջանքեր է գործադրել դիվանագիտական-քաղաքական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման համար:

Նա հավելել է, որ այդ փաստաթղթերից երևում է, որ հնարավորություններ եղել են, բայց դրանք բաց են թողնվել:

«Միակ հարցը, որ մնում է՝ ո՞ւմ մեղքով, սակայն այդ հարցը մեզ չի ուղղված», – նշել է Զախարովան:

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հրապարակել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։

Ռազմագերիներ