14 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոլորակի ամենամեծ սառցաբեկորը կորցրել է սկզբնական չափի 67%-ը և իր դիրքը զիջել այլ սառցաբեկորի

Մոլորակի ամենամեծ սառցաբեկորը կորցրել է սկզբնական չափի 67%-ը և իր դիրքը զիջել այլ սառցաբեկորի

Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտությունների ինստիտուտի (AARI) ներկայացուցիչների խոսքով՝ A23a սառցաբեկորը, որին գիտնականները հետևում են գրեթե 40 տարի, կորցրել է իր սկզբնական չափի 67%-ը և մոլորակի ամենամեծ սառցաբեկորի իր դիրքը զիջել է D15A սառցաբեկորին։

«Վերջին երեք ամիսների ընթացքում A23a-ն կրճատվել է 22%-ով և իր դիրքը զիջել է D15A սառցաբեկորին։ Նոր առաջատարի տարածքը կազմում է 3071 ք/կմ, որը կրկնակի ավելի է, քան A23a-ի ներկայիս չափը։ D15A սառցաբեկորը 2016 թվականի հունվարին պոկվել է սառցե շելֆից և ներկայում գտնվում է Արևելյան Անտարկտիդայի ափերի մոտ»,- հայտնել են ինստիտուտից։

Նշվում է, որ A23a-ն շարունակում է լողալ Հարավային օվկիանոսի մաքուր ջրերում։

 

Ռազմագերիներ