26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը․ փաստաբան

Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը․ փաստաբան

Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը․ Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա, բացատրելով մեթոդի էությունը, հավելում է․ «Անձի վերաբերյալ տարածվում է ակնհայտ և հնարավորինս հանդուգն կեղծ տեղեկատվություն։

Տեղեկատվության թիրախը որքան ավելի է փորձում ապացուցել անմեղությունը, այնքան ավելի այդ սուտը (կեղտոտ ձկան հոտ) կպչում է նրան։

Մեր գործընկեր Արսեն Բաբայանը, իհարկե, կարդարացնի Արշակ Սրբազանին, իհարկե կապացուցի նրա անմեղությունը, սակայն դա կտևի որոշակի ժամանակահատված, իսկ այդ ընթացքում սրբազանը կասոցացվի թմրամիջոցի իրացման հետ, և մեթոդի հեղինակը կհասնի իր նպատակին»։

 

Ռազմագերիներ