
Գլյուկոզի չափման անսարք սենսորներն աշխարհում 7 մահվան և ավելի քան 700 վնասվածքի պատճառ են դարձել․ Euronews
ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) կոչ է արել չօգտագործել արյան մեջ գլյուկոզի չափման համար նախատեսված որոշակի տեսակների սենսորներ՝ հղում անելով սարքերի ցույց տված ոչ ճշգրիտ արդյունքների պատճառով առաջացած մահվան դեպքերին․ գրում է Euronews-ը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նշված սենսորներն արտադրող Abbott Diabetes Care ընկերությունը հայտարարել է, որ սարքերը կապված են ամբողջ աշխարհում 7 մահվան և ավելի քան 700 վնասվածքների հետ։
Նշվում է, որ FreeStyle Libre 3 և FreeStyle Libre 3 Plus որոշ սենսորներ կարող են ցույց տալ գլյուկոզի ցածր մակարդակի սխալ ցուցանիշներ, ինչը կարող է հանգեցնել շաքարախտի դեմ պայքարում սխալ բուժման, օրինակ՝ չափից շատ ածխաջրերի օգտագործման կամ ինսուլինի դեղաչափերի ընդունման բացթողումների:
Նշված սենսորները սարքեր են, որոնք չափում են գլյուկոզի մակարդակը մաշկի տակ գտնվող հեղուկում՝ արյան մեջ շաքարի մակարդակն իմանալու նպատակով։
Abbott Diabetes Care ընկերությունը հայտարարել է, որ արդեն հայտնաբերել և լուծել է վնասված խմբաքանակում առկա խնդիրները։
Ընկերությունը հայտնել է նաև, որ մարդիկ կարող են այցելել www.FreeStyleCheck.com կայք՝ ստուգելու իրենց գնած սենսորների սարքին կամ անսարք լինելը և անհրաժեշտության դեպքում փոխարինում պահանջել։


