26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ սպանելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

42-ամյա կնոջը սպանողին գտել են․ սպանելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցը և ականջօղերը գողացել և տարել է գրավադրել։

Ըստ լրատվամիջոցի՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև զարդերը։

Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանն անհետ կորած էր, ավելի ուշ նրան գտել են սպանված։

Ենթադրյալ մարդասպանը տաքսու վարորդ է, և նախնական տվյալներով՝ գողության նպատակով է նրան սպանել։

Ռազմագերիներ