22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս գիրքը մեր կյանքի փոփոխության բանալիներից մեկն է․ Բագրատ սրբազան

Այս գիրքը մեր կյանքի փոփոխության բանալիներից մեկն է․ Բագրատ սրբազան

Ամբողջ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ «Ինքներս մեզ հաղթելով» գրքիս ներկայացման առիթով․ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել անազատության մեջ պահվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա հատկապես շնորհակալություն է հայտնել գրքի շնորհանդեսի բանախոսներին՝ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Արսեն Գասպարյանին, Աբրահամ Գասպարյանին, Կատարինե Թայիրյանին և ամբողջ ընթացքը համակարգող Թովմաս ուրարակիր Առաքելյանին։

«Գնահատանքս Արփինեին, Սվետային, Լուսինեին և Արտյոմին կազմակերպչական աշխատանքների համար։

Գնահատանքս բոլոր լրատվականներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն են բերել այս առիթով։

Այս գիրքը, առանց հավակնության, մեր կյանքի փոփոխության բանալիներից մեկն է։

Ինչպես մշտապես ասել եմ՝ մեր պայքարը ավելիով եղել և մնում է քաղաքակրթական, որովհետև մեր ժամանակների աղետը հենց քաղաքակրթական, հոգևոր, բարոյական, մշակութային թիրախում գտնվելն է։

Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»։ Աստված զորացնի բոլորիդ։

Մի երկնչեք, այլ միայն հավատացե՛ք»,- նշել է սրբազանը։

 

Ռազմագերիներ