26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արշակ սրբազանի գործին վերաբերող հարցազրույցում անզգույշ արտահայտություն եմ արել․ փաստաբան

Արշակ սրբազանի գործին վերաբերող հարցազրույցում անզգույշ արտահայտություն եմ արել․ փաստաբան

Արշակ սրբազանի երկօրյա իրադարձությունների վերաբերյալ հրապարակումներին ծանոթանալով՝ նկատեցի, որ դրանցից մեկում թույլ եմ տվել անզգույշ մի արտահայտություն․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Երբ լրագրողը հարցնում է, թե ինչ կասեք Արշակ սրբազանին վերագրվող այն տեսագրության մասին, որտեղ ենթադրաբար ինքը հարվածում է մեկ այլ քաղաքացու, ասել եմ՝ «ինձ էլ նման հարց տան, ես էլ կհարվածեմ»։

Ակնհայտ է, որ ցանկացած մեկին հարցնեն, թե «ինչի՞ համար ես թմրանյութ տեղադրել որևէ մեկի ուսապարկում» մեծ հավանականությամբ կկորցնի ինքնատիրապետումը։

Ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ բռնության ցանկացած դրսևորման, անգամ դրա սպառնալիքին դեմ եմ եղել միշտ ու վստահ եմ դեմ կլինեմ նաև հետագայում։

Սակայն հավանական եմ համարում, որ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է այդ հայտարարությունիցս տպավորություն ստեղծվել, թե կողմնակից եմ հարցերը բռունցքներով լուծելուն կամ ընդհանրապես նորմալ եմ վերաբերվում բռնությանը։ Միաժամանակ նկատի ունենալով փաստաբանի կարգավիճակս, և որ այդպիսի անզգույշ հայտարարությունս կարող է ընկալվել նաև փաստաբանի կարգավիճակիս անհարիր՝ անհրաժեշտ եմ համարում հայտնել ափսոսանք, որ չեմ կարողացել խոսքս այնպես կառուցել, որպեսզի բացառվի օբյեկտիվ դիտորդի մոտ վերոգրյալ կարծիքը կազմելու հնարավորությունը»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ