03 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պռոշյան փողոցում 7 մեքենա իրար են բախվել․ «Kia»-ի վարորդը տեղում մահացել է

Պռոշյան փողոցում 7 մեքենա իրար են բախվել․ «Kia»-ի վարորդը տեղում մահացել է

Երեկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացրել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai», «Tesla», «Kia», «Opel», «BYD», «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և հոսանքազրկել «Tesla» մակնիշի ավտոմեքենան»,- մանրամասնել են ծառայությունից։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ