
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։
Նա հայտնեց, որ Հայաստանը Ադրբեջանին նաև առաջարկել է անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա: «Հայաստանը պատրաստ է օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական ուղիների ապաշրջափակմանը»,- նշեց Փաշինյանը: