03 Մար
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամոթ ու նախատինք Ձեզ, որ հարեցիք նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներին՝ մերօրյա հուդաներին ու կայեններին. Ասողիկ աբեղա Կարապետյան

Ամոթ ու նախատինք Ձեզ, որ հարեցիք նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներին՝ մերօրյա հուդաներին ու կայեններին. Ասողիկ աբեղա Կարապետյան

Խոսք առ Սիոն արքեպիսկոպոս Ադամյան. գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Սիոն սրբազան,

Սրտիս խորը ցավով և հոգուս անհուն բարկությամբ, ինչպես այսօր առավոտյան հեռախոսային հաղորդագրությամբ ասացի Ձեզ, հիմա էլ այսպես՝ հրապարակային հետևյալն եմ հնչեցնում.

Ամոթ ու նախատինք Ձեզ, որ հարեցիք նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներին՝ մերօրյա հուդաներին ու կայեններին:

Դուք եք ինձ ձեռնադրել ու օծել քահանա, Դուք եք նաև իմ վեղարի տվչությունը կատարել: Եվ որպես իմ սիրելի հոգևոր ծնող՝ Դուք միշտ եղել եք իմ աղոթքներում:

Այլևս Դուք չե՛ք լինելու իմ աղոթքների մեջ, քանի որ Ձեր օրինազանց ու ապստամբ ընթացքով ինքնավտարվեցիք աղոթական սուրբ միությունից: Տիրոջ Սբ Սեղանի առջև անարգանք է Ձեր ներկայությունն ու Ձեր «աղոթքը»:

Եվ ի՞նչ օրինակ եք Դուք հոգևորականության ու հավատացելոց համար…

Շատ եմ ցավում, շատ եմ ցավում, շատ եմ ցավում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». մեր բոլորիս Ամենազոր Աստված գիտե՛, ճշմարտապե՛ս գիտե, թե ինչպես հատուցել Հուդային ու Կայենին:

Երանի՜ Ձեր խիղճը կենդանի լիներ…»,-գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ