
Եվրոպան քննադատում է Իսրայելին Գազայում պատերազմի համար, բայց միաժամանակ հերթ է կանգնում նրա զենքի համար․ WSJ
Եվրոպան հրապարակավ քննադատում է Իսրայելին Գազայում պատերազմի համար, բայց միաժամանակ հերթ է կանգնում նրա զենքի համար․ գրում է The Wall Street Journal-ը։
«2024 թվականին Իսրայելի ռազմական արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ հասնելով 14,8 միլիարդ դոլարի, ի դեպ, հիմնական գնորդն է եղել Եվրոպան. այն կազմել է մատակարարումների 54%-ը՝ նախորդ տարվա 35%-ի համեմատ»,- գրում է հրատարակությունը։
Նշվում է, որ իսրայելական ընկերությունները՝ Rafael-ը, Elbit-ը, ակտիվորեն վաճառում են ռադարներ, հրթիռային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների որսման համար նախատեսված Iron Beam լազերային համակարգը, ինչպես նաև նոր տեսակի զինամթերք՝ ընդգծելով, որ այս ամենը փորձարկվել է իրական մարտերում։


