26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր մատակարարած հրետանային համակարգերը կամրապնդեն ադրբեջանական բանակը․Սլովակիայի նախագահը՝ Ալիևին

Մեր մատակարարած հրետանային համակարգերը կամրապնդեն ադրբեջանական բանակը․Սլովակիայի նախագահը՝ Ալիևին

Շատ տարիներ անց Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրվել է խաղաղության պայմանագիր․ասել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ այդ կապակցությամբ շնորհավորելով Ալիևին։

Սլովակիայի նախագահը նշել է, որ ուշադրությունն այժմ կկենտրոնացվի հետհակամարտային ​​շրջանի վրա։

«Երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է դառնալ մեզ համար ռազմավարական գործընկեր։ Մենք կկարողանանք օգտագործել Ադրբեջանի էներգետիկ պաշարները։ Ռազմական արդյունաբերության ոլորտում մտադիր չենք պարզապես զենք վաճառել Ադրբեջանին։ Մենք մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանու և այլ ոլորտներում։ Մենք կարող ենք աշխատել Ադրբեջանի հետ տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ արտադրության ոլորտում։ Մենք կարող ենք համատեղ արտադրած արտադրանքը վաճառել երրորդ երկրներին»,- ասել է նա։

Պելեգրինին նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ հայտնել է հրետանային համակարգեր գնելու մտադրության մասին։ Նա հավելել է, որ այդ զենքերն «ավելի կհզորացնեն ադրբեջանական բանակը»։

Ռազմագերիներ