26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը հայտնվել է լրագրողների համար աշխարհի խոշորագույն բանտերի տասնյակում․ RSF

Ադրբեջանը հայտնվել է լրագրողների համար աշխարհի խոշորագույն բանտերի տասնյակում․ RSF

Սպանված լրագրողների թիվը կրկին աճել է: Անցյալ տարվա ընթացքում 67 լրատվամիջոցների սպանված մասնագետներից առնվազն 53-ը պատերազմի կամ հանցավոր ցանցերի զոհեր են. տեղեկացրել է Reporters Without Borders (RSF) միջազգային կազմակերպությունը։

Վերջին 12 ամիսների ընթացքում սպանված լրագրողների գրեթե կեսը (43%) սպանվել է Գազայում Իսրայելի զինված ուժերի կողմից։ Ուկրաինայում ռուսական բանակը շարունակում է թիրախավորել օտարերկրյա և ուկրաինացի լրագրողներին։ Սուդանը ևս դարձել է լրատվական մասնագետների համար բացառիկ մահացու պատերազմական գոտի։

Մեքսիկայում կազմակերպված հանցավոր խմբերը պատասխանատու են 2025 թվականին լրագրողների սպանությունների տագնապալի աճի համար։ Մեքսիկան լրագրողների համար աշխարհում երկրորդ ամենավտանգավոր երկիրն է՝ 9 սպանված։

Լրագրողներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում իրենց սեփական երկրներում։ Այս տարի սպանվել Ուկրաինայում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանը, իսկ  սալվադորցի լրագրող Խավիեր Հերկուլեսը սպանվել է Հոնդուրասում, որտեղ նա ապրել է ավելի քան մեկ տասնամյակ: Մյուս բոլոր սպանված լրագրողները լուրերը լուսաբանել են իրենց երկրներում:

Աշխարհում ներկայումս կալանավորված է 503 լրագրող: Լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտը դեռևս Չինաստանն է (121), Ռուսաստանն (48) այժմ երկրորդ տեղում է՝ բանտարկելով ավելի շատ օտարերկրյա լրագրողների, քան որևէ այլ պետություն՝ 26 ուկրաինացի: Երրորդ տեղում է Մյանման (47):

Ադրբեջանը ևս հայտնվել է լրագրողների համար աշխարհի խոշորագույն բանտերի տասնյակում՝ 25 ձերբակալված լրագրողով, որոնցից 20-ը ձերբակալվել են 2024 թվականի դեկտեմբերի 1-ից ի վեր։

Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից մեկ տարի անց նրա կառավարման օրոք ձերբակալված կամ գերի ընկած լրագրողներից շատերը դեռևս չեն հայտնաբերվել, ինչը Սիրիան դարձնում է անհետ կորած լրատվական մասնագետների ամենամեծ թիվն ունեցող երկիրն՝ աշխարհի ընդհանուր թվի մեկ քառորդից ավելին:

Ռազմագերիներ