
Ադրբեջանը հասել է «խաղաղության». ինչո՞ւ է խաղաղության համար պայքարող ադրբեջանցի քաղաքագետը դեռ բանտում․ OC Media
Քաղաքագետ և OC Media-ի աշխատակից Բահրուզ Սամադովը, որը Բաքվում պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, մոռացել էր, որ իր գրառումներն ու մեկնաբանությունները վերահսկվում են Ադրբեջանի պետանվտանգության ծառայության կողմից․ գրում է OC Media-ն։
Բահրուզը շփվում էր «թշնամիների», հայ գործընկերների և լրագրողների հետ՝ նրանց հոդվածներ ուղարկելով։ Բահրուզը բացահայտ գրում էր ԼՂ հակամարտության մասին՝ կիսվելով իր կարծիքով և կոշտ քննադատելով Ադրբեջանի կառավարությանը։
Սկսած 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից՝ Իլհամ Ալիևն անընդհատ պնդում էր, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր։ Սակայն նույնիսկ նման փաստաթղթի նախաստորագրումը տեղի ունեցավ այդ պատերազմի ավարտից 5 տարի անց։
«Սակայն ի՞նչ փոխվեց Վաշինգտոնի համաձայնագրից հետո Ադրբեջանում։ Փաստորեն՝ ոչինչ։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Ադրբեջանի կառավարության քննադատները ձերբակալվում են Հայաստանի պետանվտանգության ծառայության հետ իբր շփվելու համար և բանտարկվում, չնայած դատարանում նման հաղորդակցությունների վերաբերյալ ապացույցների բացակայությանը»,-գրում է կայքը։


