11 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
15-րդ դարի Ավետարանը հափշտակվել է անհայտ անձանց կողմից. Մատենադարան

15-րդ դարի Ավետարանը հափշտակվել է անհայտ անձանց կողմից. Մատենադարան

Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը. հայտնում են Մատենադարանից:

Մատենադարանի տնօրենությունը վերահաստատել է հանձնառությունը մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար ի սպաս դնելու իր նյութական և մասնագիտական կարողությունները:

«Ցավալի է, որ Մատենադարանի «Մատյանների տունդարձը» արշավին զուգահեռ, որի շնորհիվ աշխարհի տարբեր աճուրդներից և մասնավոր հավաքածուներից Հայաստան են վերադառնում մեր հոգևոր արժեքները, մեր իսկ երկրում կողոպտվում են և անհետանում հոգևոր պատմության նմուշները: Այս ոլորտում Մատենադարանի հետ համագործակցությունը քաղաքացիական հասունության և պատասխանատվության ցուցիչ է», – նշված է հայտարարության մեջ:

Ռազմագերիներ