31 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգված․ Ֆիդան

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգված․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, 2025 թվականի արդյունքների վերաբերյալ ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Թուրք նախարարը նշել է, որ այս գործընթացը 2025 թվականին իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգված, և հաջորդ տարի խաղաղության ձեռքբերումը որակել է որպես պատմական հնարավորություն։

«2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն բան՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել այս պատմական հնարավորությունից»,- նշել է նա։

Ֆիդանը հավելել է, որ 2025 թվականին Հարավային Կովկասում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026