
Ի՞նչ նպատակ ուներ Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի այցը ՀՀ և Ադրբեջան․ բրիտանական կառավարության հայտարարությունը
Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար լորդ Վերնոն Քոքերն այցելել է Հայաստան և Ադրբեջան՝ կենտրոնանալով տարածաշրջանային անվտանգության և գործընկերության ամրապնդման վրա. նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունում։
Ինչպես նշվում է, Քոքերի այցը հաջորդում է ամռանը Մեծ Բրիտանիայի ստանձնած պարտավորությանը՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում՝ առաջնային պլանում դնելով պաշտպանական համագործակցությունը։ Մեծ Բրիտանիան համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու համար։
«Աճող անորոշ աշխարհում հենց այսպիսի գործընկերություններն են, որ կառուցված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա, որոնք կշարունակվեն։ Այս տարի Մեծ Բրիտանիան նշանակեց իր առաջին մշտական ռազմական կցորդներին Հայաստանում և Ադրբեջանում և հայտարարեց երկու երկրների նկատմամբ Մեծ Բրիտանիայի զենքի էմբարգոյի լիակատար վերացման մասին»,-ասվում է հայտարարությունում։
Հայաստանում լորդ Քոքերը բացել է Մեծ Բրիտանիայի առաջին մշտական ռազմական բաժինը Երևանում՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և պաշտպանական կարողություններին։ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ լորդ Քոքերը քննարկել է պաշտպանական համագործակցության խորացումը և Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին ու արդիականացման ջանքերին ուղղված աջակցությունը։


