
Ադրբեջանական ստորաբաժանումներն Արցախում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կա 4 զոհ. ԱՀ ՊՆ
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայկական կողմն ունի 4 զոհ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: