
Քանի որ մենք գնում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը. Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին
Նիկոլ Փաշինյանն Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հարցին։
Նրա խոսքով՝ սա շատ զգայուն հարց է։
«Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան թե հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում այս խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։ Սակայն, քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրներ նույնպես։ Դա է մեր դիրքորոշումը»,-ասել է նա։


