Վիզաների դյուրացման գործընթացը շատ լավ արդյունքներ է տալիս, արդեն բազմաթիվ հայեր այցելել են ԵՄ․ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Մենք տեղյակ ենք ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման հարցում իրավիճակին,
ուսումնասիրում ենք իրավիճակը, քննարկել ենք նա7 դեսպանատների հետ, որովհետև ի վերջո,
դեսպանատներն են պատասխանատու վիզա տրամադրելու համար. այս մասին լրագրողների հետ զրույցում
նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,
դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Վիզաների դյուրացման գործընթացը շատ լավ արդյունքներ է տալիս,
արդեն բազմաթիվ հայեր այցելել են ԵՄ: Մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները վիզաների
ազատականացման ուղղությամբ, բայց որոշ ժամանակ պետք է սպասենք, տեսնենք՝ այս պրոցեսներն
ինչ արդյունքներ են տալիս, որ այդ երկխոսությունը շարունակենք: Ինչպես գիտեք, այս հարցում
պետք է լինի Եմ անդամ բոլոր երկրների կոնսենսուսը»,-նշել է նա: