14 Դեկ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն Արցախի տարածքներում զանգվածային արտաշիրիմում է հայտարարել, սակայն ի՞նչ գիտենք` ի՞նչ նպատակով է դա անում․ Արման Թաթոյան

Ադրբեջանն Արցախի տարածքներում զանգվածային արտաշիրիմում է հայտարարել, սակայն ի՞նչ գիտենք` ի՞նչ նպատակով է դա անում․ Արման Թաթոյան

Ադրբեջանն իր վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում ճանապարհներ է կառուցում, զանգվածային արտաշիրիմում է հայտարարել, սակայն ի՞նչ գիտենք` ո՞ւմ է արտաշիրիմում` հայե՞ր են, թե՞ ոչ, կամ ի՞նչ նպատակով է դա անում․ «Անհետ կորածների հարցը` որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Այսօր մենք չունենք Ադրբեջանի նկատմամբ միջազգային վերահսկողության մեխանիզմներ, որոնցով կկարողանայինք պահանջներ ներկայացնել նրա նկատմամբ։ Ադրբեջանն ամեն ինչ արել է միջազգային հանրության աչքից մեկուսացնելու համար բոլոր այս հարցերը»,- ասաց նա։

Ըստ նրա` դրան էին նաև միտված երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փակումը, ՄԱԿ-ի տարբեր կառույցների փակումը։

Ռազմագերիներ